Գրիգորի Լանդսբերգ
Գրիգորի Լանդսբերգ Григорий Ландсберг | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10 (22), 1890 Վոլոգդա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 2, 1957[1] (67 տարեկան) Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ֆիզիկոս, գյուտարար և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Եղել է գիտական ղեկավար | Immanuil Fabelinsky? |
Պարգևներ | |
Grigory Landsberg Վիքիպահեստում |
Գրիգորի Սամուիլովիչ Լանդսբերգ (ռուս.՝ Григорий Самуилович Ландсберг, հունվարի 10 (22), 1890, Վոլոգդա, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 2, 1957[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային ֆիզիկոս, ԽՍՀՄ ակադեմիկոս (1946)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է (1913) Մոսկվայի համալսարանը և 1913-1915, 1923-1945, 1947-1951 թվականներին դասավանդել է նույն համալսարանում (1923 թվականից՝ պրոֆեսոր)։ 1934 թվականից աշխատել է ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում։ Աշխատանքները վերաբերում են օպտիկային ու սպեկտրոսկոպիային։ 1926 թվականին առաջինն է հետազոտել լույսի մոլեկուլային ցրումը բյուրեղներում։
Հայտնգործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1928 թ. Լանդսբերգը Ի. Մանդելշտամի հետ հայտնագործել է լույսի կոմբինացիոն ցրման երևույթը (Չ. Ռամանից և Կ. Ս. Կրիշնանից անկախ), իսկ 1931 թ.՝ լույսի ընտրական ցրման երևույթը։
Օրգանական մոլեկուլների հայրենական սպեկտրոսկոպիայի հիմնադիրն է։ Մշակել է մետաղների ու համաձուլվածքների, ինչպես նաև օրգանական բարդ խառնուրդների սպեկտրային վերլուծության մեթոդները (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941)։ Օպտիկայի հայտնի դասընթացի հեղինակն է, ֆիզիկայի տարրական դասագրքի (1-3 հատորներ) խմբագիրը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гинзбург В. Л., Фабелинский И. Л. «К истории открытия Комбинационного Рассеяния Света»
- Ландсберг, Григорий Самуилович на официальном сайте РАН
- Ландсберг Григорий — статья из Электронной еврейской энциклопедии
- Храмов Ю. А. Ландсберг Григорий Самуилович // Физики։ Биографический справочник / Под ред. А. И. Ахиезера. — Изд. 2-е, испр. и дополн. — М.։ Наука, 1983. — С. 153. — 400 с. — 200 000 экз. (в пер.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Ландсберг Григорий Самуилович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k4586135m/f3
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 484)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Լանդսբերգ» հոդվածին։ |
|
- Հունվարի 22 ծնունդներ
- 1890 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Փետրվարի 2 մահեր
- 1957 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային ֆիզիկոսներ
- Ռուս ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսորներ
- Խորհրդային գյուտարարներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ռուս գյուտարարներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային ակադեմիկոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Դասագրքերի հեղինակներ
- Խորհրդային գիտնականներ